05:23 , 28 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Հարավային Կորեայում ավելի հաճխ են հանդիպում կանայք, ովքեր ցանկանում են նմանվել Ջոքերին, ավելի ճիշտ՝ ձեռք բերել նրա ժպիտը:
Այս առումով, կորեուհիներն ավելի հաճախ են դիմում պլաստիկ վիրաբույժների օգնությանը, հաղորդում է ABc News-ը:
Կանայք կարծում են, որ նման գործընթացն իրենց օգնում է ավելի բարի տեսք ունենալ:
«Շուրթերի՝ փոքր-ինչ բարձրացված անկյունները ստեղծում են վառ, նաև նուրբ կերպար: Նման ժպիտով մարդն ամենահաճելի տպավորությունն է գործում: Եթե դուք դիմեք մեր հիվանդանոց, դուք միշտ ժպտերես կլինեք, եթե նույնիսկ այնքան էլ ուրախ չեք: Վիրահատությունը 2000 դոլար կարժենա և ձեզ վստահություն կհաղորդի»,- ասել է վիրաբույժ Քվոն Թեքը: