Ի՞նչ կանեի ես Երևանի քաղաքապետի փոխարեն, երբ իմանայի, որ քաղաքում հայտնված ռուսները աղբից մաքրել են Հրազդանի ձորի մի հատվածը։ Նախ՝ ամոթից կկարմրեի։ Երկրորդ՝ շաբաթօրյակի մասնակիցներին կհրավիրեի քաղաքապետարան, ամենաջերմ խոսքերը կասեի նրանց։ Երրորդ՝ կհիշեի, որ աղբի մեջ թաղված է ոչ միայն Հրազդանի ձորը, այլև մեր քաղաքի բազմաթիվ փողոցներ։ Եվ մինչ հիշեի (եթե քաղաքապետ լինեի), նորեկները կսկսեին մաքրել «Արագիլ» ռեստորանի մերձակայքը ( «Հաղթանակ» զբոսայգում), և եթե այդպես շարունակվեր, մեկ էլ տեսար․․․ Բայց չէ, սպասե՛ք։
Արտասահմանցիները սկսել են ակտիվորեն Երևան գալ, այնուամենայնիվ, ոչ՝ այն կարգի բերելու համար․ հյուրերից յուրաքանչյուրն իր դրդապատճառն ունի, իր պատմությունն ու ծրագրերը։ Զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին դեռ չենք հասել, իսկ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում անսովոր աշխուժություն է, որ ստիպում է հիշել այն ժամանակները, երբ ինքնաթիռները մեկը մյուսի հետևից էին օդ բարձրանում և վայրէջք կատարում։ Հաճելի էր տեսնել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: