Վահե Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի


19:20 , 14 մայիս, 2022

Armeniasputnik.am-ը գրում է.

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի։ Տեղեկությունը հրապարակվել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Ներկայացված հայցով պահանջվում է պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և հատուցել զրպարտությամբ և վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը»,– ասված է հաղորդագրության մեջ։