23:47 , 27 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
MTV Video Music Awards-2013 մրցանակաբաշխության ժամանակ Մայլի Սայրուսի ելույթը բազմաթիվ քննարկումների և քննադատությունների առարկա է դարձել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Շատ աստղեր աղջկա ելույթն անպատշաճ են համարել, իսկ նրա պարը Ռոբին Թիքի հետ՝ զայրացնող: Հիշեցնենք, որ իր ելույթի ժամանակ Մայլին հանել է հագուստները՝ մնալով ներքնազգեստով:
Հանդիսատեսն էլ այդ պարը մերկապար է համարել:
Այս կապակցությամբ Մրայա Քերիի ամուսինը՝ Նիք Քենոնը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Խնդրում եմ՝ հիշեցրեք ինձ, որպեսզի երբևէ երեխաներիս շոու-բիզնեսի աշխարհ թույլ չտամ մուտք գործել: Շնորհակալությո՛ւն»:
Բրուք Շիլդսը ևս զարմացած է այս կապակցությամբ և կարծում է, որ դա Մայլիի հուսահատ ճիչն էր:
Իսկ երգչուհի Քելլի Քլարքսոնը Սայրուսին «էժանագին մերկապարուհի» է անվանել:
Մայլիի ընկերները՝ Չեյն Թոմասը և Դոմինիկ Ռիչիտելոն փորձել են պաշտպանել նրան՝ ասելով, որ Քելլին նախանձում է Մայլիին:
Այս մեկնաբանությունների հետ կապված՝ Մայլի Սայրուսը լռել է, իսկ փոխարենը համացանցում մի փոքրիկ նշում է արել. «VMA-ի իմ ելույթը հավաքել է 306 հազար հիշեցում և ռեթվիթ՝ մեկ րոպեում: Դա ավելին է, քան Սուպերգավաթի եզրափակչինը կամ Բրիթնի Սփիրսի Blackout ալբոմինը»:
Lուսանկարները՝ այստեղ