Փորի վրա քնելն ու սարսափ երազները


00:53 , 28 օգոստոս, 2013

Փորի վրա քնելն ու սարսափ երազներըDoctors.am-ը գրում է.

Հոնկոնգի՝ քնի մասնագետներն առաջարկել են իրենց վարկածն այն մասին, թե ինչու ենք մենք երազում սարսափներ տեսնում: Պարզվում է՝ շատ բան կախված է քնելու դիրքից: 

Սարսափներ ավելի հաճախ տեսնում են նրանք, ովքեր սիրում են փորի վրա քնել:Պարզելու համար քնած ժամանակ դիրքի և տեսած երազների միջև կապն՝ անկացվել է հետազոտություն՝ 600 ուսանողի մասնակցությամբ: Նրանց հարց է տրվել՝ ինչպիսի երազներ են հաճախ տեսնում, և ինչպիսին է նրանց դիրքը քնած ժամանակ: Փորի վրա քնողներից շատերը բողոքել են, որ երազում տեսնում են սարսափ-ֆիլմերից սյուժեներ կամ էրոտիկ բնույթի երազներ:

Քնի մասնագետները մեկնաբանել են դա այն հանգամանքով, որ փորի վրա քնած մարդը թթվածնի պակաս է զգում,նրա շնչառությունը դժվարանում է: Ուղեղը բավարար քանակությամբ չի սնվում, ինչը սթրեսի է հանգեցնում՝ կեղևում գրգռելով երազների համար պատասխանատու կենտրոնները:

Ընդ որում,գիտնականներն ավելի վաղ մանրամասն ուսումնասիրել էին սարսափ-ֆիլմերի դիտման ազդեցությունը մարդու սեփական գլխում քնած ժամանակ: Առավել հաճախ հետազոտվողները բողոքում էին պարբերական հոգնածությունից: 

Նկատվել է նաև, որ հաճախ սրտի նոպաների կամ մահվան պատճառ է հանդիսանում երազում սարսափ տեսնելը: Իսկ մի քանի անգամ կրկնվող երազը կարող վկայել նյարդային համակարգում որևէ խնդրի մասին և հանգեցնել խելագարության: