Մի «ձայնագրության» պատմություն


17:07 , 14 մայիս, 2022
Պարզվել է՝ անդոնների կողմից այս օրերին ակտիվորեն շահարկվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հօգուտ ընդդիմության ուսանողներին իբր առաջարկված հազարական դրամների պատմությունը ծայրից ծայր կեղծիք է. լրատվականներից մեկի ձեռքի տակ հայտնվել են փաստեր, որոնք վկայում են, որ ձայնագրությունն իրականում հմուտ մոնտաժի, կեղծիքի արդյունք է, իսկ արկածախնդրության հիմնական դերակատարները բուհի ռեկտորն ու ուսանողական խորհրդի նախագահն են, որոնք սերտ հարաբերություններ ունեն ՔՊ-ի հետ ու, ըստ էության, պատվեր են կատարել:

Սա, իհարկե, խայտառակություն է ոչ միայն անձամբ բուհի ռեկտորի ու ուսխորհրդի ղեկավարի համար, այլև՝ ողջ ԿԳՄՍ նախարարության՝ Դումանյան Վահրամի գլխավորությամբ: Ընդ որում՝ աղետն իսկապես գլոբալ է ու վկայում է համակարգի ներսում տեղի ունեցող այլասերման մասին. ժամանակին նախկիններին կրթական համակարգի կուսակցականացման համար մեղադրող ներկայիս իշխանությունները չափազանց կարճ ժամանակահատվածում ոչ միայն տիրեցին դպրոցներին ու պետական բուհեին, այլև դրանք դարձրել են քաղաքական խաբեության, կեղծարարության որջ՝ զրոյական մակարդակի իջեցնելով կրթության որակն ու բարոյական արժեհամակարգը: Ի՞նչ է սովորելու նույն գյուղակադեմիայի ուսանողը մի բուհում, որի ղեկավարն անձամբ է զբաղվում քաղաքական մանիպուլյացիայով՝ փաստացի ջուր լցնելով ադրբեջանցիների ջրաղացին:

Ձայնագրելն ու ձայնագրվելը, ձայնագրություները հետո քաղաքական նպատակով շահարկելը կամ ձայնագրություն սարքելը մնացել են այս իշխանությունների միակ գործիքակազմը: Ավելին՝ չլինեին ձայնագրությունները, Նիկոլն այսօր քաղաքական թիմ չէր ունենալու. բոլորն անմիջապես կլքեին խորտակվող նավը՝ գրողի ծոցն ուղարկելով փինաչի նավապետին: