Վիգենը մատնեց Նիկոլի վախը


16:26 , 14 մայիս, 2022
«Հ1»-ի եթերում Խաչատրյան Վիգենը, խոսելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից ու դրա նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի մասին, հայտարարել է, թե չի կարելի այսօր Հայաստանի պետության կառուցման խնդիրներն առհամարհել ու փորձել մարդանց փողոց հանել Ղարաբաղի դրոշով: «Բա զոռբայությունը Հայաստանում ո՞վ պետք է վերացնի, էս տգիտությունն ո՞վ պետք է վերացնի, էս, ներողություն, օրենքն աջուձախ խախտողն ո՞վ պետք է վերացնի, իշխանության չարաշահումներն ե՞րբ պետք է իսպառ վերանան, համակարգված կոռուպցիան վերացելա, չկա, բայց կոռուպցիոն երևույթները հնարավորա լինեն. միասին վերացնենք»,-մասնավորապես՝ իր խոսքում ընդգծել է Վիգենը՝ կոչ անելով միասնության:

Վիգենի խոսքերում արտացոլված է և՛ թրքահաճություն ու հակահայականություն, և՛ բացառիկ ինքնախոստովանություն: Մի կողմից, փաստորեն, կրկին անգամ ի ցույց է դրվում արցախցու ու արցախյան պետականության սիմվոլների նկատմամբ ունեցած քրոնիկ ատելությունը, մյուս կողմից՝ հղվում կոչ՝ ընդդիմությանը, թե պայքարել-պայքարել է, պայքարեք ուրիշ բաների համար, այլ ոչ թե Արցախի: Այսինքն՝ ՔՊ-ին սարսափեցնում է ոչ այնքան ընդդիմության պայքարը, որքան այն, թե հանուն ինչի է այդ պայքարը մղվում: Ուզում եք վերցրեք հրապարակներում մամաներս լացացրեք, ստորացրեք, միայն թե Արցախի անունը չտաք՝ ահա Վիգենի կոչի էությունը:

Միաժամանակ հետաքրքիր է այն օրակարգը, որն առաջարկվում է Վիգենի կոմղից՝ փոխարինելու արցախյան օրակարգին. տգիտության դեմ պայքարից մինչև կոռուպցիա, զորբայությունից մինչև չարաշահումներ: Վիգենը փաստացի խոսոտվանում է, որ բոլոր այն երևույթները, որոնք իրենք քննադատել են 2018-ին հեղափոխություն անելիս ու աչոկ հավաքել, իրենց օրոք ծաղկում են:
Վիգենն, իհարե, միանգամայն ճիշտ է բնութագրում ՔՊ-ական Հայաստանի ներկան, սակայն մի բան հաշվի չի առնում, որ ընդդիմադիր շարժումը ոչ միայն Արցախի մասին է, այլև՝ Հայաստանի. փողոց դուրս եկած բազմահազար բազմությունը պայքարում է նաև վերոհիշյալ երևույթների դեմ՝ հասկանալով, որ վիգեննրի հետ հույս կապելը հիմարություն է:

Լա՛վ են անում պայքարում են, տո Վիգենի աչքն էլ հանում են, միայն թող Արցախի դրոշը հրապարակ չբերեն: