Պետրոսյան Ռոմանոսը շարունակում է աճել. 18+


15:44 , 14 մայիս, 2022
Խոսելով նախկինների թալանածի հետբերման թեմայով՝ ՊՎԾ ղեկավար Պետրոսյան Ռոմանոսը՝ հանրահայտ «Պուպուլիկը», խոստովանել է, որ ժողովրդի ակնկալիքը՝ կապված թալանի հետբերման հետ, չեն արդարացվել՝ որպես դրա հիմնական պատճառ մատնանշելով մե՛րթ օրենսդրական դաշտի բացերը, մե՛րթ կորոնավիրուսն ու պատերազմը, մե՛րթ հասարակության տարբեր շերտերին, որ վարանում են գործ տալ «Պուպուլիկին»:

Առնանդամի մանկական-փաղաքշական անվանումով հանրահռչակված Ռոմանոսի պատճառաբանություններն, իհարկե, խիստ մակերեսային են ու չեն համոզում՝ հատկապես նկատի ունենալով այն լոզունգները, որոնց վանկարկմամբ պուպուլիկները հաջողացրեցին դառնալ պետական մարմին-օրգանիզմի ցցուն անդամներ՝ տարբեր չափսերի:

Իրականում «թալանչիների» հանդեպ հեղափոխական իշխանությունների ներողամտությունը կամ աչք փակելն այսօր էլ առաջ է բերում բազմաթիվ հարցեր: Օրինակ՝ հարց է՝ թալանածը հետ չեն բերել, քանի որ բացակայել է գողո՞նը, և թալանի մասին հեղափոխականների պատումները խիստ չափազանցված են եղել, թե՞ չեն վերադարձրել, որպեսզի հետո իրենց այդ մեծահոգությունը որպես քաղաքական մահակ բանեցնեն ու իրենցով անեն որոշ օդիոզների: Մյուս կողմից՝ իսկ միգուցե գործ ունենք նախկին խմբագիր Նիկոլի ավանդական աշխատելաոճի հետևանքով առաջ եկած երևույթի՞ հետ. թալանածը հետ չեն բերել, քանի որ թալանչիները, փորձելով ռեաբիլիտացվել, ուղղակի կաշառել են ծակ ջեբով իշխանության եկածներին՝ ասենք պարբերաբար անանուն եղանակով կլորիկ գումարներ փոխանցելով Աննայի «Իմ քայլին»:

Հնարավոր է, սակայն, որ ուղղակի գործ ունենք իշխանությունների չկամության հետ՝ երկրում իսկապես նախաձեռնելու խաղի կանոնների փոփոխության գործընթաց. եթե արդարություն ես հաստատում ու ուրիշի թալանածը հետ բերում, կամա-ակամա կորցնում ես անձամբ թալանելու բարոյաքաղաքական իրավունքն ու լծակները: Մինչդեռ իշխանությունն, ինչպես հայտնի է, առաջին հերթին ու գրեթե բացառապես հարստանալ-հաստանալու միջոց է. հո սաղ վախտ պուպուլիկ չե՞ն մնալու…