00:44 , 28 օգոստոս, 2013
Galatv.am-ը գրում է.
Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի առաջացման մեջ մեղադրվող բեռնատար ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ինչպես արդեն հայտնի է, փաստաբանի միջոցով խնդրել էր իրեն ուղարկել թոռան լուսանկարը: Ընտանիքի անդամներին հաջողվել է կատարել Հրաչյայի խնդրանքը, նրանք նկարն ուղարկել են կալանավայր, որտեղ գտնվում է Հրաչյա Հարությունյանը:
«Նա երեխայի նկարն էր ուզել, մենք էլ տարանք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հետո օմբուդսմենը չգիտեմ ինչպես ճանապարհել էր, փաստաբանը տարել-հասցրել էր նրան: Շատ ուրախ ենք, որ գոնե խնդրանքը կարողացանք կատարել»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ