Ռուսաստանը դուրս է բերել Սևծովյան նավատորմի բոլոր ակտիվ սուզանավերը. լրատվամիջոցներ


12:40 , 14 մայիս, 2022

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի բոլոր ակտիվ սուզանավերը ծով են դուրս եկել։ Այժմ Սևաստոպոլի հարավային ծոցում նավամատույցները, որոնց մոտ սովորաբար կանգնած են սուզանավերը, դատարկ են, հայտնում է radiosvoboda.org-ը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի Սևծովյան նավատորմում կա վեց սուզանավ։

Բացի ական-տորպեդային սպառազինությունից, նրանք կրում են Կալիբր տիպի թևավոր հրթիռներ, որոնք օգտագործվում են ծովային և ցամաքային թիրախների դեմ՝ կախված մոդիֆիկացիայից։

Յուրաքանչյուր սուզանավ զինված է չորս հրթիռով։