Հայր Եղիան թերացել էր հոգևոր ծառայության մեջ, ինչն էլ պատճառ դարձավ նրա հրաժարականի նամակին


00:17 , 28 օգոստոս, 2013

Տ. Եղիա աբեղա Խաչատրյանի կողմից հարապարակված հրաժարական նամակի առնչությամբ տեղեկացնեմ, որ խնդիրը հանձնված է Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովին ի քննություն: 
Ինչպես նախկինում, այնպես և վերջին շրջանում Հայր Եղիան իր հոգևոր ծառայության մեջ թերություններ էր արձանագրել, վարքի հետ կապված խնդիրներ կային, ինչի պատճառով նա գտնվում էր պատժաշրջանում: Պատժից խույս տալու համար հիվանդության պատրվակով Հայր Սուրբը հեռացել էր Մայր Աթոռից: 
Հարկ է նշել նաև, որ Մայր Աթոռի վանական խորհրդի և դիվանապետի կողմից նա քանիցս հրավիրվել է Մայր Աթոռ` իր հետագա ծառայության հարցը քննարկելու համար, սակայն չի ներկայացել: Անպատասխան են մնացել նաև այս շրջանում արված կարգապահական հորդորները: