Նախկինում առիթ-անառիթ միացող «կանանց իրավունքների պաշտպաններն» ո՞ւր են, խնամքին անչափահաս երեխա ունեցող կնոջ են անհիմն ձերբակալել


12:50 , 13 մայիս, 2022
Ուշադրություն դարձրեք գիշերը ձերբակալված երիտասարդ կնոջ խնդրին. իր անչափահաս երեխային մենակ են թողել, մորը ձերբակալել լրիվ անկապ ձայնագրության հիման վրա, որն արել է իշխանական սադրիչը ու որում ինքն է անընդհատ փողով ցույցի թեմա բացում ու որևէ հստակ բան չկա ձայնագրությունում, որ իր զրուցակիցները համաձայնվել են փող տալ։
Հիշո՞ւմ եք, մի դեպք կար, երբ ինչ-որ կնոջ՝ էլի անչափահաս երեխա ունեցող, 4րդ անգամ գողություն անելուց հետո ձերբակալել էին, ինչ մեծ աղմուկ էր բարձրացել։ Ասում էին. «Մայր է, ծայրահեղ աղքատության մեջ է, ստիպված է գողության գնացել, ինչպես կարելի է ձերբակալել»։
Հիմա այս դեպքում, երբ կինը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն (ոստիկանությունից նրան նույնիսկ չէին կանչել) ու նրան ձերբակալել են (թեպետ դրա համար որևէ հիմք չկա), նախկինում առիթ-անառիթ վայրկենապես միացող «կանանց իրավունքների պաշտպաններն» ո՞ւր են։
Կեսգիշերն անց Էմմա Սարգսյանն իր կամքով ներկայանում է քննչական։
Ռուբեն Մելիքյանի լայվը՝ քննչականից դուրս գալուց հետո, մանրամասներով։
Ձերբակալված կնոջ հայտարարությունը։