Կառավարությունը լրացուցիչ 333.6 մլն դրամ հատկացրեց ԱԱԾ-ին՝ ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով


12:20 , 13 մայիս, 2022

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում որոշեց 333.6 մլն դրամ հատկացնել ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով: Այդ լրացուցիչ ֆինանսավորումը կուղղվի ՀՀԾ-ին: Վերոնշյալ գումարից միայն 14 մլնն է ուղղվելու հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզության, հանցագործությունների դեմ պայքարի  և պետական սահմանի պահպանության գործունեության կազմակերպմանը, մնացած ողջ գումարն ուղղվելու է ազգային անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածության բարելավմանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Նախագծով առաջարկվում է 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել գումար` ՀՀ ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեության համար համապատասխան ծառայությունների ձեռքբերման նպատակով»: