Նիկոլն ու իր Թոռնիկը


11:58 , 13 մայիս, 2022
Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի պաշտոնական կայքում նշվում է, որ Ուսանողական խորհուրդը սովորողների ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին է: Այն միտված է պաշտպանել ուսանողների իրավունքները, քննարկել նրանց հուզող հարցերն ու խնդիրները և դրանք ներկայացնել վերադասին:
Անհասկանալի է, թե այդպիսի առաքելություն ունեցող ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն ինչու է իրեն ստրկատեր զգում և սեփական նախաձեռնություններ ներկայացնում մինչև 4.000 ուսանող ունեցող համալսարանի ուսանողներին կեսին 1000 դրամով "վաճառելու" վերաբերյալ։ Չկայացած այդ "գործարք"-ի տարօրինակ հանգամանքներում հարուցված քրեական գործով ձերբակալվել են Թոռնիկի ապօրինություններից տուժած անձինք, սակայն ազատության մեջ է ոչ միայն նա, այլև ապօրինի գաղտնալսողը (չի բացառվում կրկին նա), հատվածաբար մոնտաժողը (չի բացառվում կրկին նա) և ձայնագրությունը տարածողը (չի բացառվում կրկին նա):
Այս զավեշտալի պատմությանը ես դեռ կանդրադառնամ։
Возможно, это изображение 5 человек, люди стоят, памятник и на открытом воздухе