Սպիտակ տուն. Բարակ Օբաման դեռևս չի ընդունել Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառման մասին որոշում


23:36 , 27 օգոստոս, 2013

Operativ.am-ը գրում է.

ԱՄՆ իշխանությունները դեռևս չեն ընդունել որոշում Սիրիայի ղեկավարող ռեժիմի դեմ ռազմական գործողությունների ծավալման իրականացման վերաբերյալ: Այդ մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին: 

 «ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման շարունակում է աշխատանքն Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ` ուսումնասիրելով գործողությունների տարբերակները: Երբ նա որոշում ընդունի` հանդես կգա հայտարարությամբ: Հետևաբար, պրոցեսը շարունակվում է»,-ասել է նա: