Չէ, ախպեր, մայրաքաղաքը մեր վրով չի, հեչ, մաքսիմում՝ քաղաքատիպ ավան


12:34 , 1 փետրվար, 2012

Քաղաքապետարանը շփթփ արեց, մի բան դեմ տվեց, ահան

 
Դե էս մի օրում արած պատկերը քննադատելու վրա ժամանակ չեմ ծախսի, բնականաբար, սա ուղղակի սխալ դրված խնդրի անգրագետ լուծման օրինակ ա (ամենախնդալուն էն ա, որ անցման աստիճանների վրա դրած ապուշ բուրգը չեն էլ պատկերել, երեւի իրանք էլ են զգացել, որ ծիծաղալույ ա ստացվում): Քննադատությունից դուրս ա, պարզունակ /պրիմիտիվ/, վատ: Բայց հարցը դա չէ:
Ու էն էլ չի, որ ես հարիֆավարի դեռ հույս ունեի, որ մի օր էս ախմախ ռեստորաններն էլ դուրս կգան, ոչ թե մի բան էլ դրանց կկպցնեն, արդեն պարզ ա, որ չէ:
Ու նույնիսկ կանաչները չվնասելու մասին սուտը ինձ չի վրդովվեցնում, եթե էս պողոտան դատարկ ու սալապատ լիներ, պակաս չէի ափսոսա:



Բա ի՞նչն ա, լավ, կասի հարգարժան ընթերցողը:
Այ էդ հարցը ահագին լավ Ռուբիկը բացատրել էր, նորից լսեք, այ էս պատկերն էլ տեսնելով ավելիլավ կհասկանաք:
Սա հանրային տարածքները ոչնչացնելու գործընթացա, ու էնքան անողոք ա, ինչքան ոչնչացնողները չլինելով բավականին կրթված՝ չեն էլ գիտակցում, բայց զգում են ինտուիտիվ, որ պիտի անեն, "դատարկը" պիտի լցվի, մեծը՝ մասնատվի, պողոտան դառնա 4 հատ փողոցիկ, բազար, կրպակաշար, լեն մայթը՝ կառուցապատվի, սա լուրջ իդեոլոգիական հարց ա, ոչ թե զուտ քառակուսի մետր շահելու հարց: 

Շարունակությունը՝ այստեղ