Ալեն Սիմոնյանն ընտանիքի հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի


16:52 , 12 մայիս, 2022

Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընտանիքի հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի:

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ նրանք շրջել են այգում, տեսել նոր ծնված կենդանիներին, ծանոթացել կենդանիների պահման ու խնամքի պայմաններին: