«Հորիզոնի» հիմնական թողարկման ժամանակ քլնգեցին ակտիվիստներին. սիրուն չէր, «Շանթ»


23:08 , 27 օգոստոս, 2013

«Շանթ»-ի «Հորիզոնի» հիմնական թողարկումով բառացիորեն քլնգեցին ակտիվիստներին և ցույց տվեցին նաև հատված այն տեսանյութից, որտեղ համեմատում են եվրոպացի ոստիկանների գործողությունների հետ: 
Սիրուն չէր, «Շանթ»: 
Այդ տեսանյութին չէի ուզում անդրադառնալ, բայց եթե արդեն հեռուստաեթերով է գնում, պիտի ասեմ
1. Բա ինչո՞ւ նույն տեսանյութում ցույց չտվեցիք եվրոպացի ցուցարարների պահվածքը: Հաաաաա... Մտածեցիք, մերոնք էլ կսկսեն բենզինով այրվող շշեր, քարեր նետել ու մեքենաներ հրկիզել...
2. Տարեց կնոջը Տառզանի հետ համեմատելը ստորություն է և խոսում է պատրաստողի որակների մասին` նրա վերաբերմունքի տարեց մարդկանց հանդեպ: