Լիլիթ Կարապետյանն ամուսնացե՞լ է


23:17 , 27 օգոստոս, 2013

Esyes.am-ը գրում է.

Օրերս  սոցիալական ցանցերից մեկում մի լուսանկար էր տարածվել, որտեղ երգչուհի  Լիլիթ Կարապետյանը հարսանեկան զգեստով էր: Շատ արագ լուրեր տարածվեցին, թե Լիլիթ Կարապետյանն ամուսնացել է: esyes.am–ը շտապեց պարզել լուրերի իսկությունը և այս մասին զրուցեց երգչուհու հետ, ով  հերքեց լուրը: «Ոչ, չեմ ամուսնացել,- ասաց Լիլիթն ու բացատրեց, որ Հաղթանակի զգոսայգում ամեն շաբաթ և կիրակի կազմակերպվող համերգային ծրագրի շրջանակներում է հագել զգեստը: -Անցյալ կիրակի որոշեցինք հանդես գալ հարսանեկան կերպարներով»: Լիլիթի փոխանցմամբ` համերգային երեկոներից մեկն էլ կնվիրվի դպրոցին, ու իրենք հանդես կգան դպրոցական համազգեստով:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ