Գնանք, հայեր (բանաստեղծություն)


00:19 , 28 օգոստոս, 2013

Մեկ-մեկ ինձ-ինձ միտք եմ անում.
Ա՞յս է վերջը մեր փուչ կյանքի.
Ազգս է մեռնում օտար հողում,
Ձուլվում այլոց բյուր ազգերի.
Նմանվել եմ այն թղսկանին, 
Որ ձագերին շուրջն հավաքած
Դեգերում է մայրամուտին,
Ծով կարոտը սրտում թառած.
Գնա´նք, հայեր, թող հողը մեր
Մեր գալուստից հավերժ ցնծա,
Ու Մասիսի սիրտն էլ ծեր
Մեր ջերմությամբ թող ջերմանա:
2003թ. Բրյուսել