Լրագրող համարվող Նանե Իսրայելյանը 2021-ին գտնում էր, որ «Մեզ խամաճիկ վարչապետ պետք չէ». հիմա աշխատում է նիկոլական օլիգարի լրատվամիջոցում ու ծաղրում ընդդիմադիրներին


10:53 , 12 մայիս, 2022
Այս 2 նկարներում էլ նույն անձն է՝ լրագրող համարվող Նանե (Նարինե) Իսրայելյանը, որն ընդամենը 2021-ի ամռանը գտնում էր, որ «Մեզ խամաճիկ վարչապետ պետք չէ» խորը փոշմանել է նախկինում Փաշինյանին ընտրելու և նրան հավատալու համար, պայքարում էր նրա դեմ։
Իսկ այժմ՝ նա ծաղրում է նույն վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկածներին և սադրիչ հարցերով դիմում քաղաքական գործիչներին․․․
Եվ ի՞նչ ճանճ է կծել նրան․․․
Երևի թե պատճառն այն է, որ նա սկսել է աշխատել Փաշինյանին «տանիք» հանդիսացող մականունավոր օլիգարխ-գործարարի (Գռզոյի. խմբ) լրատվամիջոցու՞մ (araratnews-ում խմբ.)և մեծ գումարներ է՞ ստանում կերակրատաշտից։
Հիրավի՝ մեզ խամաճիկ վարչապետ պետք չէ և ոչ էլ խամաճիկ լրագրող է պետք։