22:47 , 27 օգոստոս, 2013
Operativ.am-ը գրում է.
1994 թվականն էր, երբ Դեյվիդ Ֆինլիի մեքենան մխրճվեց ձյան մեջ ԱՄՆ հյուսիսում գտնվող լեռնային շրջաններից մեկում:
Փոխանակ Ֆինլին օգնություն փնտրեր, նա հույսը դրեց, որ եթե մնա մեքենայում և սպասի, նրան անպայման կգտնեն։ Համենայն դեպս, այս եզրակացությանն էին եկել դատաբժիշկները, ովքեր մի քանի ամիս անց, հայտանբերելով Ֆինլիի մարմինը մեքենայի մեջ, պարզել էին, որ նա ապրել էր մեքենայում մոտ երկու ամիս և մահացել էր սովից։
Հատկանշական է, որ եթե Ֆինլին մեքենայից բարեհաճեր դուրս գալ և ուսումնասիրել տեղանքը, ապա այդ ժամանակահատվածը ավելի քան բավարար կլիներ, որպեսզի իր գտնվելու վայրից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա բանուկ ու բարեկարգ մայրուղին հայտնաբերեր։