Առաջիկայում նախատեսվում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը


21:30 , 11 մայիս, 2022

Armenpress.am-ը գրում է.

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ:

«Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցով, և արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան»,-ասաց Փաշինյանը: