Արսենյան Գուգոն իր հարցազրույցներից մեկում Արցախին մեղադրել է Հայաստանի ու դրա իշխանությունների նկատմամբ ոչ ճիշտ վերաբերմունքի համար


19:45 , 11 մայիս, 2022

Ալիևի մսագործը

Արսենյան Գուգոն իր հարցազրույցներից մեկում Արցախին մեղադրել է Հայաստանի ու դրա իշխանությունների նկատմամբ ոչ ճիշտ վերաբերմունքի համար՝ հայտարարելով, թե չնայած Հայաստանն Արցախին վերաբերվում է որպես եղբոր, սակայն Հայաստանը նույն պատասխանը չի ստանում հակառակ կողմից: Գուգոն համոզմունք էր հայտնել,որ Արցախի «խոհեմության» ու «իմաստնության» բարձրագույն դրսևորում կլիներ, եթե ՀՀ իշխանություններին հղեին ուղերձ ու իրենց անվերապահ վստահությունը, հավատը հայտնեին առ ՀՀ իշխանությունների՝ Արցախի մասով կայացվելիք ու կայացվող որոշումներին:

Այն, որ Գուգոն թրքասեր է, փաստ է, բայց այն,որ դրա հետ մեկտեղ չի կարողանում թաքցնել նաև իր արցախաֆոբ հակումները, փաստորեն, ինչ-որ չափով կարելի է անակնկալ համարել: Չնայած ոչ մի անակնկալ էլ չկա, քանի որ բնույթով թրքասերը չի կարող արցախատյաց չլինել:

Հիմա ի՞նչ է առաջարկում Գուգոն: Առաջարկում է արցախցիներին վստահել Նիկոլին ու գնալ մորթվելու:

Հարց է առաջանում՝ արցախցին վստահի, որ ի՞նչ անի, որ տա Նիկոլին օրինական մանդատ՝ իր անունից Արցախի մնացյալ մասն էլ թրքացնելո՞ւ: Ախր մարդիկ ունեն դառը փորձ,թե ինչ է լինում, երբ վստահում ես խաբեբային: Այդ անհիմն հավատն էր նաև, որ շատ երիտասարդների ստիպեց կամավոր կերպով զենք վերցնել ու պատերազմել: Ի՞նչ եղավ հետո: Հետո եղավ այն,որ զոհերի մասին Նիկոլը սկսեց խոսել «պլյուս-մինուսով», գերիների հարցն էլ այդպես էլ չլուծեց մինչև այսօր՝ չնայած ընտրություններին խոստանում էր մի քանի ամսից բոլորին բերել տուն:

Նիկոլին վստահել կարող է միայն նա, ով կա՛մ բացարձակ անուղեղ է, կա՛մ գուգո է: Արցախցիները ո՛չ գուգո են, ո՛չ էլ՝ հիմար: