Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի․ shamshyan.com


18:56 , 11 մայիս, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով  2 քաղաքացի է տեղափոխվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբերը:

Հայտնաբերել են Mercedes մակնիշի  01 LQ 001  համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման   հետքեր:

Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վիրավորներն են՝ 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը: