Բնապահպանության նախարարությունը զգալի խախտումներ է հայտնաբերել. շրջակա միջավայրին հասցվել է 720 հազար դրամի վնաս


22:08 , 27 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի անցկացրած նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման ութ դեպք: Մեկ «Կամազ», վեց «Զիլ-130» և մեկ «Գազել» մակնիշի ավտոմեքենաներից առգրավվել է փաստաթղթերով թույլատրված չափաբաժիններից 24 խմ ավել բնափայտ: Տեղում կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Հաշվարկվել է 720 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և ևս 500 հազար դրամի վարչական տուգանք:

Տարածքային ստորաբաժանումների կողմից նաև կայացվել է 500  հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 52 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Սյունիքի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում կայացվել է  50  հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50  հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: 

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտուման համար  մեկ ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 50  հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 50  հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Ջրերի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խորքային հորի ապօրինի հորատանցման  համար  մեկ ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 50  հազար դրամ գումարի վարչական տուգանքի և հորատանցումը դադարեցնելու որոշումներ:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի   սորուն նյութ տեղափոխելու համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել  50  հազար դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված գործի քննության արդյունքում կայացվել է 100  հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել  50  հազար դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 4կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով  բաց է թողնվել Սևանա լիճ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել  50հազ.դր գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 3 կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով  բաց է թողնվել Կառնուտի ջրամբար: Առգրավվել է նաև 4 խեցգետնորսիչ:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել  50 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 2 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.67 մլն դրամ գումար: