21:37 , 27 օգոստոս, 2013Esyes.am-ը գրում է.
Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանին esyes.am-ն քանիցս անդրադառնալու առիթ ունեցել է: Ամռան այս շոգ օրերին նա կնոջ` Լիլիթի և նրա ծնողների հետ հանգիստն է վայելում Բուլղարիայում, որտեղ էլ ամիսներ առաջ զույգը բնակարան էր գնել:

Ալեքսանդրը esyes.am-ին պատմեց տպավորությունների մասին: «Արդեն տասն օր է, ինչ այստեղ ենք, բավականին շատ բան ենք հասցրել անել ու տեսնել: Եղել ենք Բուլղարիայի պատմական քաղաքներից մի քանիսում` Սոզոպոլ ամրոց քաղաքում, Նեստորում, որտեղ պահպանվել են մի շարք պատմական հուշարձաններ, հին տներ: Ծնողներիցս շատ եմ լսել «золотые пески» ափի մասին, ու այս տարի լավ հնարավորություն ընձեռնվեց, կարողացա վերջապես Վառնա գնալ ու տեսնել այդ ափը »,- ասաց դերասանը:

Ալեքսանդրի խոսքերով` երկու վայր դեռ կա, որտեղ ինքը պետք է անպայման լինի. «Մոտակայքում մի հին գյուղ կա, որտեղ գինիների մեծ հավաքածու և շատ հին ժամանակների ազգային տարազներ կան: Ասում են` այնտեղ նաև շատ հետաքրքիր ավանդույթներ են պահպանվել` կապված ազգային երգերի և պարերի հետ: Իսկ հետո մայրաքաղաք Սոֆիա եմ գնալու: Այնտեղ էլ դեռ չեմ հասցրել լինել»:

Դերասանը նշեց նաև, որ արձակուրդն իր համար շատ հետաքրքիր է անցնում: Թեև նա առաջին անգամ չէ Բուլղարիայում, նախորդ անգամ կարճ ժամանակով է այնտեղ եղել և չի հասցրել վայելել ու այնտեղ ամեն ինչ` թե՛ մարդիկ, թե՛ տեսարժան վայրերը, թե՛ մշակույթը նոր են իր համար. «Ես սիրում եմ ճանապարհորդել ու ծանոթանալ աշխարհի տարբեր երկրների, տարբեր ազգերի կենսակերպին, ավանդույթներին, այստեղ ամեն ինչ ուղղակի հրաշալի է: Բնությունն էլ է լավը, սնունդն էլ, օդն էլ: Ճիշտ է` աղքատ պետություն է, բայց այն, որ ծով կա, արդեն իսկ մեծ բան է»:

Սերիալային դերասանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ այս տարի հանգստի համար մոտ 10.000 եվրո է ծախսել: «Մի քիչ դժվարանում եմ ասել, թե հստակ ինչքան եմ ծախսել: Գալու ժամանակ մոտ 10.000 եվրո ունեի, կարծում եմ` քսան օրվա համար այդքանը կբավականացնի: Արդեն իսկ հասցրել ենք շատ տեղերում լինել ու մի շարք հաճույքներից օգտվել»,- նշեց Ալեքսանդրը, ով տասն օրից նոր կվերադառնա հայրենիք:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ