Ո՞րն է թշնամու մոտիվացիան, ինչու՞ է Ադրբեջանը մեղմ ասած իրար խառնվել, եւ փորձում սատարել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությանը


16:55 , 10 մայիս, 2022

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է , որ Ադրբեջանը ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին եւ նշել, որ շարժումը հանրային լայն աջակցություն չունի, ըստ նրա, հրապարակում հավաքվում են լավագույն դեպքում հինգ-վեց հազար մարդ։
Ուզում եմ շատ կոնկրետ իշխանության ներկայացուցիչներին հարցնել։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ճի՞շտ է ասում ։
Լրագրող գործընկերներիս խնդրում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում իշխանության մաս կազմողներին հարցնել, Բայրամովը ճիշտ է , թե՞ ոչ ։
Բայրամովի այս հայտարարության զուգահեռ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը հերթական սուտն է հայտարարում, թե իբր հայկական կողմը Վարդենիսի ուղղությամբ կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ։
Ամեն ինչ շատ պարզ է , Ադրբեջանը շատ ուղիղ ` այս անգամ ԱԳՆ ղեկավարի մակարդակով ասում է , որ ամեն ինչ անելու է , որպեսզի գործող իշխանությանը հնարավորինս օգնի ու սատար կանգնի, եւ անհրաժեշտության դեպքում սահմանային լոկալ լարվածությամբ նաեւ ցուցարարներին ցրելու փորձ իրականացնի։
Տրամաբանական հարց կարող է առաջանալ. Ո՞րն է թշնամու մոտիվացիան, ինչու՞ է Ադրբեջանը մեղմ ասած իրար խառնվել, եւ փորձում սատարել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությանը։
Առաջարկում եմ հայտնի «100 փաստեր» ժանրի շրջանակներում գրել բոլոր տրամաբանական փաստարկները։