Նիկոլի թուրք ակտիվիստը


14:11 , 10 մայիս, 2022
Հայաստանում ընթացող մեծածավալ ցույցերի ու հուժկու բողոքի ակցիաների ֆոնին, երբ իշխանություններն ու նրանց ծառաները փորձում են ջայլամային կեցվածքով ձևացնել, թե ոչինչ էլ չի կատարվում, ու Նիկոլն առնվազը մինչև 2026-ը վարչապետ է լինելու, հետաքրքիր արձագանքներ են ստացվում թշնամական երկրից՝ Ադրբեջանից, որ ի ցույց է դնում, թե բացի ասենք Գռզոյից, Անդոնից, Խաչատրյան Վիգենից ու ձու ներկողի տղայից, ովքեր են Նիկոլին թունդ «բալետ անում»:

Ադրբեջանի ԱԳ նախագահ Բայրամով Ջեյհունն է դանիելիոանիսյանություն արել ու խոսելով ընդդիմության ցույցերի մասնակիցների թվաքանակի մասին՝ զուտ ՔՊ-ական հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով. «Մենք, իհարկե, հետևում ենք այս գործընթացներին: Այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա: Լավագույն դեպքում նույնիսկ 5-6 հազար մարդ չկա: Սա ևս մեկ ագամ ցույց է տալիս, որ հայ հասարակությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից»:

Ազերի պաշտոնյայի այսօրինակ կեցվածքը բացահայտում է Նիկոլի իշխանության էությունը. այն ուղղակի թրքահպատակ, թրքահաճո, հակահայ բնույթ կրող իշխանություն է, որի համար ցավում է ոչ միայն նիկոլական զոմբիների, գռզոների ու անդոնների սիրտն, այլև նրանց մեծ եղբայրների՝ թուրքերի: Թուրք-ազերիական տանդեմի գործակալական ցանցն է («Օմեգա Արաբատը»՝ վկա) այսօր իշխանության, և միանգամայն բնական է, որ ազգային ուժերի վերազարթոնքի փաստը նրանց կուրատորները պետք է նսեմացնեն ասենք որոշ խոզերի նման: Ուրիշ ոչ մի ցուցիչ՝ այս իշխանությունների էության մասին խոսող, այլևս պետք չէ. սա բավ է ու լրիվ հերիք:

Ով ուղեղ ունի, թո՛ղ տրամաբանի: