ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրն է ոգևորվել ու ընդդիմությանը մեղադրել շիրակցիներին «թուրքի եթիմ» ասելուց հետո Շիրակի մարզ այցելելու համարձակություն ունենալու համար


17:28 , 9 մայիս, 2022

Անշնորհք կոմերսանտը

Շիրակում՝ Հոռոմի խաչմերուկում, իշխանությունների կազմակերպած կապիկությունը որոշ վայ ՔՊ-ականներ փորձում են կապիտալիզացնել ու ծախել՝ Նիկոլի իշխանության ապառիկը փակելու նպատակով: Մասնավորապես՝ ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրն է ոգևորվել ու ընդդիմությանը մեղադրել շիրակցիներին «թուրքի եթիմ» ասելուց հետո Շիրակի մարզ այցելելու համարձակություն ունենալու համար:

Իշխանություններն իսկապես ցուցգցվանքի մեջ են հայտնվել՝ ստիպված լինելով մե՛րթ ասենք ընդդիմության ցույցերի մասնակիցների թիվը տասն անգամ պակասեցնել՝ որոշ գրանտակեների բերանով, մե՛րթ սադրել կեղծ ու անթրաշ ոստիկանների միջոցով, մե՛րթ խելապակասներին մեյդան հանել, մե՛րթ էլ դե ասենք Նիկոլի Գնելի միջոցով ինչ-որ մարդախումբ կուտակել ու դա մատուցել որպես հակահանրահավաք: Է՛լ բան չի մնացել, որ սրանք չփորձեն, որին ձեռքները չգցեն:

Ինչ վերաբերում է «մարզային ողջույններին», որի մասին իր գրառման մեջ հիշատակել է Հովհաննսիյան Արթուրն, ապա այստեղ հստակորեն երևում է նրա ու թիմի գլխավոր կոմպլեքսը՝ «սյունյաց ողջույնների» հետևանքը: Ուզում են ինչ-որ կերպ մուռ հանել՝ չեղածն եղածի, ցանկալին իրականության տեղ մատուցելով:

Մեղր ասելով՝ Արթուրի բերանը չի քաղցրանա. լեղին դառնա: