Ռուսաստանը կասկածի տակ է առնում Ասոցացման համաձայնագիրը


19:28 , 27 օգոստոս, 2013

«Համաձայնագրի բովանդակությունը ընդհանրապես ոչ մեկը չի տեսել, ու կասկածի տակ է առնվում այն հանգամանքը, թե այդ ինչ պայմաններ են ներառված, որ իրենք թաքցնում են հասարակությունից: Չինովնիկներ, դիվանագետներ կան, ովքեր այս առումով սկսում են ենթադրել, որ համաձայնագրի ստորագրման մեջ կոշտ պայմաններ կան, որոնք ավելի խիստ են դրված, քան նախորդ պետությունների առջև»,-այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևը:
Ռուսների ընտրած տակտիկան հասկանալի ու տեսանելի է. Կրեմլում հասկանում են, որ բովանդակային առումով Հայաստանի եվրաինտեգրման դեմ լուրջ արգումենտներ չունեն եւ փորձում են առաջ տանել դավադրության թեզը, թե իբր Հայաստանի իշխանությունը գաղտնի է պահում Ասոցացման համաձայնագրի տեքստը, քանի որ դրանում վտանգավոր դրույթներ կան:
Եթե իսկապես Հայաստանի իշխանությունը շահագրգռված է Ասոցացման պայմանագրի նախաստորագրմամբ եւ այդ հարցում ակնկալում է քաղաքական եւ հասարակական կոնսոլիդացիա՝ ռուսական մարտահրավերները չեզոքացնելու համար, ապա պարտավոր է անհապաղ հանրության սեփականությունը դարձնել համաձայնագրի նախագիծը: