ԱՄՆ-ում թոշակառուն փռշտալիս պատահաբար կրակել է իր ոտքին


19:39 , 27 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում տարեց տղամարդը պատահաբար կրակել է իր ոտքին, երբ լիցքավորված հրացանը ձեռքին փռշտացել է՝ հայտնում է Associated Press-ը:

Ջեյմս Պեյսը զենքով նստել էր բազմոցին, քանի որ մտադիր էր հետևել իր հետնաբակում տեղավորված կզաքիսին: Սակայն որսի ընթացքում 81-ամյա թոշակառուն փռշտացել է, ընկել ու կրակել իր ոտքին: 

Բժիշկների փոխանցմամբ՝ վնասվածքները լուրջ չեն և նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Զենքն առգրավվել է, ոստիկանությունը զբաղվում է միջադեպի հանգամանքների պարզաբանմամբ: