Եթե Դարչինյանը չի ցանկանում մենամարտել, ապա շատ տղաներ ցանկանում են. Դոներ


19:32 , 27 օգոստոս, 2013

Lurer.com-ը գրում է.

Նոնիտո Դոները աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ նախատեսված մենամարտից առաջ հայտարարել է, որ եթե հայ բռնցքամարտիկը հրաժարվի մենամարտից, ապա նա այլ բռնցքամարտիկի հետ կպայքարի:

«Ես արդեն սկսում եմ մարզումներս: 126 ֆունտը լավ քաշ է ինձ համար: Եթե Դարչինյանը չի ցանկանում մենամարտել այս քաշում, ապա կան բազմաթիվ այլ տղաներ, ովքեր կցանական դա անել»,- Դոների խոսքերը մեջբերում է BoxingScene.com-ը։

 

Հիշեցնենք, որ մենամարտը նախատեսված է նոյեմբերին: