21:49 , 27 օգոստոս, 2013
Operativ.am-ը գրում է.
Հայտնի բասկետբոլիստ Լամար Օդոմն արդեն մի քանի օր է անհետացել է: Բասկետբոլիստի հետ ոչ մեկ չի կարողանում կապ հաստատել: Արդեն 72 ժամ նրանից ոչ մեկ տեղեկություն չունի:
Բասկետբոլիստի կինը՝ հայտնի հեռուստահաղորդավարուհի Քլոե Քարդաշյանը, ամուսնուն չորեքշաբթի օրը տնից վտարել էր: Լամարի հարազատներն ասել են, որ վեճի պատճառը եղել է այն, որ բասկետբոլիստը հրաժարվել էր թմրանյութերից կախվածության հերթական բուժզննումից:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կրկնակի չեմպիոնն անցած ամառ լրջորեն բուժվում էր, սակայն այս տարվանից նա հրաժարվեց բուժզննումից: