21:42 , 27 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Facebook սոցիալական ցանցը թողարկել է ֆիրմային լաք եղունգների համար:
Լաքը ներկայացված է այն նույն ֆիրմային կապույտ երանգով, որը ստեղծողները անվանել են Social Butterfly Blue՝ ինչպես Facebook-ի պաշտոնական տարբերանշանում:
Սրվակն արժե 4,95 դոլար, իսկ այն հնարավոր է գնել միայն կալիֆոռնիական Մենլո-Պարկի ֆիրմային խանութ անձամբ այցելելիս:
Առայժմ հնարավոր չէ լաքը առցանց ձեռք բերել:
Նույն խանութում հնարավոր է գնել նաև Facebook-ի տարբերանշանով այլ իրեր՝ շապիկներ, գլխարկներ, սրբիչներ, բաժակներ, բաճկոններ, փափուկ խաղալիքներ և այլն:
