Չելյաբինսկից ռուս զբոսաշրջիկները ծեծել են արջի. լեհական ԶԼՄ-ներ


18:59 , 27 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Լեհական http://humbug.pl/ կայքը հաղորդել է, որ Չելյաբինսկից երկու ռուս զբոսաշրջիկներ լեհական ազգային այգում արջի են ծեծել: 

«Նրանք մեկշաբաթյա արձակուրդ են անցկացրել Զակոպանում և որոշել են այցելել Տատրանյան ազգային պարկ: Զբոսաշրջիկները մտել են պարկի տարածք առանց տոմսի: Տեսնելով արջին՝ նրան շփոթել են այգու հանդերձափոխված աշխատակցի հետ և հարձակվել են նրա վրա: Տղամարդկանց կարծիքով՝ իրենք ցանկանում էին միայն մեկ անգամ հարվածել նրա մռութին՝ նրանից ազատվելու համար»,- նշվում է կայքում:

Ավելի ուշ պարզվել է, որ այդ լուրը լեհ բլոգերների կատակն է: