«Դրոշը վառիք, չթողիք, երեխեքին բերեն»․գերու հայրը՝ Գեղամ Մանուկյանին


12:16 , 8 մայիս, 2022

Armeniasputnik.am-ը գրում է․

Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտ շիրակցի գերիների հարազատների հետ բանակցություններ են վարում Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցներ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Սարգսյանը, Հայկ Մամիջանյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, շիրակցի գերիների հարազատները փակել են «Դիմադրություն» շարժման ավտոերթի ճանապարհը՝ նշելով, որ «հարցեր ունեն ընդդիմադիրներին»։
Ծնողներից մեկը Գեղամ Մանուկյանի հետ զրույցում նշեց, թե իրենք ընդդիմության ծրագիրն են ուզում իմանալ։
«Առաջին հերթին բոլոր նախարարներին պետք է պաշտոնից ազատել, 1 տարի է՝ շտաբի պետ չունենք»,- նշեց Մանուկյանը։
Գերու ծնողն էլ բորբոքված վրա բերեց․«Ուզում եմ իմանալ, ինչի դրոշը վառիք, չթողիք, երեխեքին բերեն»։
Գեղամ Մանուկյանը որոշեց զրուցել ծնողի հետ «դրոշ վառելու» թեմայով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: