28- ամյա երիտասարդի մաշկի վրա մազերի փոխարեն եղունգներ են աճում. ՖՈՏՈՇԱՐՔ


18:33 , 27 օգոստոս, 2013
Online-tv.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Մեմֆիս քաղաքի 28-ամյա բնակչուհի Շանին Այսոմը տառապում է հազվադեպ հիվանդությամբ. նրա մոտ մաշկի վրա մազերի փոխարեն աճում են եղունգներ, գրում է The Dailymail պարբերականը:

Երեք տարի առաջ ստերոիդների ընդունումը կնոջ մոտ առաջացրել է ալերգիկ ռեակցիա, ինչը հանգեցրել է ամբողջ մարմնի մազածածկ մասերում եղունգների աճի՝ մազերի աճի փոխարեն:

Բժիշկները չգիտեն, թե ինչպես բուժել այդ արտասովոր հիվանդությունը: Նրանց միայն հաջողվել է վերահսկել հիվանդության ախտանիշների դրսևորումը:

Աղջիկն օրական 17 տեսակի դեղամիջոց է ընդունում. «Ես չէի կարող նստել ու քայլել, սակայն այժմ ես կարող եմ քայլել ձեռնափայտի օգնությամբ, երբեմն նույնիսկ առանց դրա» - պատմել է աղջիկը:

Մարմնի վրա մազերի փոխարեն եղունգներ են աճում (photo)

Մարմնի վրա մազերի փոխարեն եղունգներ են աճում (photo)

Մարմնի վրա մազերի փոխարեն եղունգներ են աճում (photo)