Գռզոն որոշել է ոստիկանապետություն կառուցել՝ ուրվագծելով նիկոլական Հայաստանի ապագայի դիմապատկերը


18:34 , 7 մայիս, 2022

Գռզոյի ոստիկանապետությունը

Գռզոն որոշել է ոստիկանապետություն կառուցել՝ ուրվագծելով նիկոլական Հայաստանի ապագայի դիմապատկերը:

«Մենք պետք է ոստիկաններին ավելի մեծ իրավունքներ տանք: Եթե դրա կարիքը լինի, մենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք, նրանց առավել մեծ իրավունքներ կտանք…»,-հայտարարել է Գռզոն՝ մեկնաբանելով ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքներն, խոսելով դրանց վերաբերյալ իշխանությունների հնարավոր արձագանքի մասին:

Եթերներում աշխարհում 50-րդ տեղը բռնող «հայկական դեմակրատիայի» մասին հպարտորեն բարբառող Գռզոն, փաստորեն, չի վարանում ինքն իրեն հերքել ու հակասել՝ այդ ամենի հետ մեկտեղ դասական ոստիկանապետություն կառուցելու սպառնալիքներ հնչեցնելով. ոստիկաններին սուպեր լիազորություններով ոժտելը, որի մասին հայտարարել է Գռզոն, անխուսափելիորեն բերելու է բիրտ բռնապետական կարգերի ստեղծմանը:Է՛լ ի՞նչ դեմակրատիա:

Հայաստանը թուրքի գրկում զարգացնել խոստացող Գռզոյին մի հարց՝ կա՞ աշխարհում մի ոստիկանապետություն, որտեղ տնտեսությունը հստակ զարգացել է, կամ երկիրը գրավիչ է թվացել պոտենցիալ ներդրողների համար, եթե, իհարկե, այդ ներդրողները գռզոներ չեն եղել: Նման ոգով շարունակելու դեպքում Գռզոն Հայաստանը վերջում վերածելու է Հյուսիսային Կորեայի՝ միայն թե առանց միջուկային զենքի:

Գռզոներին պետք է ոստիկանապետություն, որ միայն իրենց բիզնես շահե՞րը սպասարկվեն Հայաստանում՝ ասենք խույս տալով պոտենցիալ արտաքին ներդրողների հետ մրցակցություբնից, թե՞ որ պլանավորվող թրքացումը հնարավորինս սահուն կատարվի՝ ճնշելով հանրային դիմադրությունն ու հասարակության բողոքի ձայնը:
Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ այդ ի՞նչ ռեյտինգներ են, որտեղ ակնհայտ բռնապետություն դարձած նիկոլական Հայաստանը 50-րդ տեղն է բռնում դեմոկրատիայի մակարդակով, և որոնք մեջբերելով՝ գռզոներն արդարացումներ են գտնում: Կամ ի՞նչ քաղահասարակություն ունի Հայաստանը, որը աչք է փակում կատարվողի նկատմամբ մի դեպքում, երբ նախկիների օրոք ամեն մի սխալ շարժ անմիջապես դատապարտվում էր ու աղմուկ բարձրանում:

Գռզոն ավելի լավ կիմանա թերևս: