Եթե արփիդավոյաններն ուղեղ ունենային, կհասկանային, որ Սարգսյանն այդ խոսքերով փորձել էր ընդգծել Հայաստանի մեծահոգությունը՝ հաղթողի դիրքերից


17:33 , 7 մայիս, 2022

ՔՊ-ական աղանդավորները

ՔՊ-ական պատգամավորները, որոնց շարքերում՝ նաև կանացիության ու գեղեցկության կոնտրագենտ (Արսենյան Գուգոյի սիրած տերմինն է) Դավոյան Արփին, մեկը մյուսին հերթ չտալով, սկսել են ցիտել 2014-ին «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի քոլեջի բացման առիթով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից մի տող՝ մատուցելով այն՝ այսօրվա ընդդիմության ադրբեջանասիրության ապացույց: Իբր միայն մենք չենք սիրում ադրբեջացիներին, սիրում եք նաև դուք:

Ի՞նչ էր ասել նախագահ Սարգսյանը դպրոցի բացման առիթով: Մեջբերենք համապատսպան գառվածը.«…Դպրոցն իր գաղափարախոսությամբ քարոզում է հավիտենական ու բարի արժեքներ՝ իր հարկի տակ միավորելով աշխարհի տարբեր երկրներից ժամանող ուսանողների: Եվ այդ փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտը շատ թանկ է մեզ համար:

Այժմ մի բան ասեմ, որ կարող է շատ-շատերին անիրականանալի թվալ կամ շատ տարօրինակ թվալ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»:

Սա է, որ արփիդավոյանները փնտրել-գտել են՝ կոծկելու սեփական կոմպլեքսները:
ՔՊ-ականների վարքագիծն ակնհայտորեն աղանդավորական կերպ ունի. նրանք են Սուրբ Գրքից մի տող մեջբերում, մեկնաբանում այն իրենց ձեռնտու կերպով ու դրա հիմքով սկսում ասենք ատելություն քարոզել հայ եկեղեցու նկատմամբ:

Եթե արփիդավոյաններն ուղեղ ունենային, կհասկանային, որ Սարգսյանն այդ խոսքերով փորձել էր ընդգծել Հայաստանի մեծահոգությունը՝ հաղթողի դիրքերից: Հաղթած երկիրը պետք չունի՝ որևէ մեկին ատելու, այլ հանդես է գալիս արժանապատիվ խաղաղության օգտին (Նիկոլի ողջ մեղքը կայանում է հենց արժանապատիվ խաղաղության հնարավորությունը չօգտագործելու մեջ): Այդ խոսքերը հնչել էին ոչ թե արփիդավոյանների տգեղ ականջների, այլ միջազգային հանրության համար՝ քանդելու ադրբեջանական հայատյաց պրոպագանդայի կապերը. այդ ադրբեջանն է, որ ատում է հայերիս, այլ ոչ թե հակառակը՝ այդ Ադրբեջանն է, որ թշնամանք է տարածում հայերի նկատմամբ ու ապակայունացնում Կովկասը:

Հիմա հասկացա՞ր, զարզա՛նդ…