18:01 , 27 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ դերասանուհի Մոնիկա Բելուչին և դերասան Վենսան Կասելը 14 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: Զույգը երկու երեխա ունի՝ Դևա Կասելը և Լեոնի Կասելը:
Ներկայացնում ենք Հոլիվուդի 5 ամենաաղմկահարույց ամուսնալուծությունները, որոնք ցնցեցին աշխարհը: 
1. 2012-ին հանրությանը ցնցել էր հոլիվուդյան գերաստղեր Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի ամուսնալուծությունը 14 տարվա համատեղ կյանքից հետո: Ամուսնական զույգը անընդհատ վիճում էր Դեփի դավաճանությունների պատճառով, և Վանեսան որոշել էր հեռանալ ամուսնուց՝ երկու երեխաների հետ միասին: Դեփը հենց այդ ընթացքում սիրավեպի մեջ էր Էմբեր Հերդի հետ: Վանեսան հայտարարել էր, որ խնդրում է Դեփին չմիջամտել երեխաների՝ 9-ամյա Ջեքի ու 13-ամյա Լիլի-Ռոուզի կյանքին: Իր հերթին Դեփը սկանդալ չէր սարքել ու Վանեսային որպես փոխհատուցում ուղարկել էր 157 մլն դոլար: 
2. 2000-ին ամուսնալուծվել էր հոլիվուդյան ևս մեկ ամենահայտնի զույգ: Դեմի Մուրը Բրյուս Ուլիսից ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել 13 տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո: Դեմիի համար այդ որոշումը անակնկալ էր: Երբ մի անգամ Բրյուսը տանը չէր, նա ուղղակի բեռնատար է կանչել ու տանից դուրս հանել ամուսնու բոլոր իրերը: Դեմին չի վախեցել հեռանալ երեք երեխաների հետ: Նրանց ամուսնությունը Հոլիվուդում ամենօրինակելին էր, այդ պատճառով ամուսնալուծության իրական պատճառը չի հրապարակվում: Դեմիի հետ ամուսնալուծությունից հետո Բրյուսը բազմիցս հայտարարել է, որ սիրում է նախկին կնոջը, բայց Դեմին այդպես էլ չվերադարձավ նրա մոտ: 
3. Հաջորդ լեգենդար հոլիվուդյան զույգը Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսն են, ովքեր ամուսնալուծվել են 2012-ին: 6-ամյա ամուսնությանը վերջ է դրվել Քեթիի նախաձեռնությամբ: Նման որոշման պատճառը ընտանիքում առկա անհաղթահարելի տարաձայնություններն էին: Քեթիին դուր չէր գալիս, որ դստեր կյանքի կարևոր որոշումները ընդունում է միայն Թոմը, ով չէր խորհրդակցում կնոջ հետ դաստիարակչական մեթոդների շուրջ: Հոլմսը պահանջել է երեխային միանձնյա դաստիարակելու թույլտվություն: Նա Թոմին հիշեցնում էր նաև ամուսնական պայմանագրի մասին, համաձայն որի՝ նա պետք է ամուսնական յուրաքանչյուր տարվա համար ստանար 3 մլն դոլար և Կալիֆոռնիայի 35 մլն դոլար արժողությամբ առանձնատունը: 
4. Հոլիվուդի ևս մեկ նախանձելի զույգ՝ Մադոննան ու Շոն Փենին ամուսնալուծվել էին 1988-ին՝ 4 տարվա համատեղ կյանքից հետո: Ինչպես հայտնի է՝ զույգը կրքոտ, սակայն տանջանքներով լի հարաբերություններ է ունեցել: Շոնը անընդհատ խանդում էր կնոջը լրագրողների, լուսանկարիչների, երկրպագուների նկատմամբ, որի արդյունքը դարձան ծեծերը: Մադոննան Շոնից միաժամանակ և վախենում էր, և սիրում:
5. Եվս մեկ լեգենդար հոլիվուդյան ամուսնալուծություններից էր Քիմ Բեսինջերի ու Ալեք Բոլդուինի զույգը: Նրանց համատեղ կյանքը տևել է 9 տարի, որից հետո դերասանները որոշել էին ամուսնալուծվել: Բեսինջերը դիմել էր Լոս Անջելեսի գերագույն դատարան 2001-ին: 2000-ի վերջից Քիմը, 5-ամյա դուստրը՝ Այլենդը, և Ալեքը միասին չեն ապրել, իսկ 2002-ին նրանք պաշտոնապես ամուսնալուծվել են: Ըստ լրատվամիջոցների՝ նրանց ամուսնալուծության պատճառը Քիմի հիստերիաներն էին և Ալեքի հարբեցողությունը: