18:13 , 27 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
YouTube-ում հրապարակվել է տեսանյութ, որում երիտասարդը կիթառով հարված է ստանում գլխին այն պահին, երբ Դուբայի առևտրի կենտրոններից մեկում առաջարկություն է անում իր սիրած աղջկան՝ հաղորդում է The Daily Mail-ը:
Տեսանյութում զույգը քայլում է փողոցային երաժիշտների ընկերակցությամբ, և երբ նրանք սկսում են երգել, տղամարդը վերցնում է բարձրախոսը և սկսում սեր խոստովանել: Այնուհետև սկսում է բանաստեղծություն կարդալ և ծնկի է իջնում աղջկա առաջ՝ խնդրելով ամուսնանալ իր հետ:
Աղջիկը սկզբում ասում է. «Օ՛, Աստված իմ, բոլորը նայում են», այնուհետև երաժիշտներից մեկի ձեռքից խլում է կիթառը և հարվածում տղայի գլխին:
Բրիտանական պարբերականը նշում է, որ տվյալ տեսանյութը հնարավոր է՝ վիրուսային գովազդ է՝ մատնանշելով այն փաստը, որ կադրով անցնող խաղալիք գնացքի վրա երևում է «Ամեն ինչ այդքան քաղցր չէ» արտահայտությունը: