18:00 , 27 օգոստոս, 2013Ոստիկանության վերջին օրերի գործողություններն իսկապես օրինաչափ չեն. ոչ մի քաղաքակիրթ երկրում մարդկանց չեն առեւանգում, ծեծում, խոշտանգում: Սա միանշանակ է, եւ երկրորդ կարծիք լինել չի կարող:
Օրինազանց ոստիկանները պետք է պատժվեն, ընդհուպ՝ հեռացվեն համակարգից:
Այսքանով հանդերձ՝ ես չեմ ընդունում Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի պահանջը:
Հանուն արդարության՝ պետք է խոստովանել, որ Գասպարյանի պաշտոնավարման տարիներին ոստիկանության տարբեր ոլորտներում եղել են բարեփոխումներ, համակարգի գործունեությունը դարձել է ավելի թափանցիկ:
Իմ պատկերացրած պահանջներն այսպիսին են.
- պատժել օրինազանց ոստիկաններին, նրանցից ոմանց նկատմամբ հարուցել քրեական գործեր,
-պահանջել, որպեսզի ոստիկանությունն այսուհետ չխոչընդոտի մարդկանց ազատ հավաքների եւ տեղաշարժի հնարավորությունը,
-պահանջել, որպեսզի ոստիկանությունը ձեռնպահ մնա քաղաքական գործառույթներ իրականացնելուց,
-մշակել ոստիկանության գործունեության նկատմամբ հանրային, խորհրդարանական վերահսկողության մեծացման մեխանիզմների փաթեթ: