Տնաշեննե՛ր, պետությունը ձեզ համար բոքսի տանձի՞կ է, որի վրա Նիկոլն ու ընկերները պետք է կատարելագործեն իրենց հարվածները


17:49 , 6 մայիս, 2022

Պետությունը ձեզ համար բոքսի տանձիկա՞

Բացառելով նոր ընտրություններն ու Նիկոլի հրաժարականը՝ Գռզոն Պետրոսի հետ հարցազրույցում իր վճռակամությունը հիմնավորել է սեփական թիմի կողմից «նոր քաղաքական համակարգի կառուցմամբ» ու հայտարարել, թե քաղաքական համակարգն աճպարարություն չէ. դա մարդիկ են, որոնք պետք է փորձ ձեռք բերեն, կրթություն ունենան, արտաքին աշխարհի հետ շփվեն, գնահատեն իրավիճակները և այլն՝ միաժամանակ գովերգելով Նիկոլին ու թիմին, նրանց փորձառությունը: Ի դեպ՝ փորձ ձեռք բերերելու մասին իր վիճելի թեզը Գռզոն հիմնավորել էր սեփական ընտանիքի օրինակով՝ կապված 90-ականներին բանկային համակարգ ներխուժման հետ. մենեջերներ չունեին, ու պահանջվեց 10-11 տարի, որ ունենան:
Գռզոյի խոսքերն, իհարկե նոնսենս են: Այն փիլիսոփայությունը, որը դնում է Գռզոն իր թիմի կողմից կառուցվող պետության հիմքում, շարքային օբյեկտատիրոջ փիլիսոփայություն է, իսկ ավելի ճիշտ՝ սպորտզալի մարզչի: Տնաշեննե՛ր, պետությունը ձեզ համար բոքսի տանձի՞կ է, որի վրա Նիկոլն ու ընկերները պետք է կատարելագործեն իրենց հարվածները: Կառավարման համակարգը պարապելու կամ սովորելու համար չէ, այլ՝ արդեն իսկ սովորածն ու ուենցած փորձը հանրութնաը ծառայեցնելու միջոց, դաշտ: 90-ականներին տեսանք՝ ինչի է հանգեցնում բանկային համակարգ Սուքիասյանների ընտանիքի փորձը, հիմա էլ, փաստորեն, նույն բանը պետության հետ է տեղի ունենում…

Ինչ վերաբերում է Նիկոլի ու թիմի՝ վերջին չորս տարվա ընթացքում ձեռք բերված փորձին, որի մասին խոսել է Գռզոն, ապա դա, ցավոք, բացառապես բացասական է՝ ժողովրդի ու պետականության համար աղետալի հետանքներով: Ուղղակի պետք է վերցնել ստատիստիկան ու կարդալ, նայել քարտեզին ու հասկանալ:

Թե՞ Գռզոյի համար շատ էլ լավ առաջադիմություն է թուրքերի սրտով գծված քարտեզն ու խորտակված տնտեսությունը, որ ոմանց համար լայն հնարավորություններ է բացում: