Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ


15:26 , 6 մայիս, 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է թուրքական www.hurriyet.com.tr-ը:

Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են Ուկրաինայում առկա իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա խնդիրները: