17:40 , 27 օգոստոս, 2013
<<Երեկ ուղիղ 12-ին պատրաստվում էի քնել, ինձ համար սովորականից ուշ, որովհետև այդքան էլ ուրախ չեմ լինում իմ ծննդյան օրերին: Բայց բնականաբար հենց 12-ին առաջինը իմ ընկերներ Ալեքսանդր Ստեփանյանն ու իր կինը՝ Իրինան, Փարիզից շնորհավորեցին ինձ>>,- ArmStar.am-ի հետ զրույցում պատմեց Գրիգորը:

Առաջին շնորհավորանքին հաջորդել են ընկերների բազմաթիվ շնորհավորանքները, որից հետո Գրիգորին համոզել են դուրս գալ տնից ու մինչև լուսաբաց նշել են տարեդարձը: Իսկ արդեն առավոտյան ստացել է բազմաթիվ նվերներ.<< Առավոտյան ստացա անանուն նվերներ` տորթ, փուչիկներ ու լավ խմիչք, որը ես շատ եմ սիրում: Բայց օրվա ամենահետաքրքիր նվերը դա այն մեծ տուփն էր, որի մեջ հաջորդաբար փոքր տուփեր էին, իսկ ամենավերջում գունավոր գուլպաներ, ինչը ինձ շատ ուրախացրեց>>:
Շարունակությունը՝ այստեղ