Ալիևը կայցելի Թուրքիա


11:19 , 6 մայիս, 2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Ալիևն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կմասնակցի «Ռիզե Արտվին» օդանավակայանի բացմանը։

Նոր օդանավակայանում Էրդողանի և Ալիևի ինքնաթիռները կիրականացնեն առաջին վայրէջքը։