Որ սենց գնաց, Աննան էլ հայկական արտադրողներով հպարտանալու առիթ չի ունենալու, քանի որ բոլորը թուրքական շորեր են հագնելու


19:35 , 5 մայիս, 2022

Ինչի՞դ վրա ես ուրախանում

Նիկոլի կնիկն է ազգին աչքալուսանք տվել՝ սեփական դստեր՝ հայկական հագուստով դպրոց հաճախելու համար՝ փորձելով, ըստ երևույթին, Նիկոլին «պադերժկա» անել:

Ոչ միայն չի ստացվել, այլև ստացվել է հակառակը՝ բացահայտվել է Արցախի համար իրենց կյանքը տվածներին ոչնչի համար մեռած համարող տիկնոջ կեղծավորությունն ու չունեցած ձիրքը՝ կիսելու ամուսնու դարդուցավը: Չնայած սխալ է նրան այդ հարցում անշնորհք համարելը՝ նկատի ունենալով կոնկրետ Արցախի ադրբեջանացման հարցում Աննայի անուրանալի աջակցությունը՝ Նիկոլին ու երբեմնի բունկերային վոյաժները, որոնք, ի դեպ, էրոտիկ բնույթի բամբասանքների տեղիք էին տվել:
Խորտակվող Հայաստանի բնակչության դարդը Նիկոլի էրեխու դպրոց հաճախե՞լն է, թե՞ հայկական արտադրության նրա հագած հագուստը: Լավ է արել՝ հագել է, հազարը մաշի, բայց Հայաստանում մաշի, ոչ թե Էրմենիստանում:

Բայց որ սենց գնաց, Աննան է՛լ հայկական արտադրողներով հպարտանալու առիթ չի ունենալու, քանի որ բոլորը թուրքական շորեր են հագնելու՝ Նիկոլի կնիկ-երեխեքն էլ՝ հետը, իսկ Աննան այլևս աչքալուսանք տալու առիթ չի ունենալու:

Թե՞ ընդհակառակը: