Դեղնակտուցի փոքրիկ շուստրիությունը


16:18 , 5 մայիս, 2022
ՔՊ-ական Կոնջոյան Հայկն է աքլորացել ու արձագանքել հաղորդավար Ղազարյան Պետրոսի առաջարկին, որով վերջինս Կոնջոյանին և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել էր բանավեճի: Կոնջոյանը համաձայնել է հրապարակային բանավեճի բռնվել ոչ միայն Օհանյանի, այլև միաժամանակ նաև Արթուր Վանեցյանի հետ:

Թե որքանով է Ղազարյան Պետրոսն իր այդ մտահղացումը համաձայնեցրել իշխանությունների հետ, դժվար է ասել, բայց այն, որ այդ առաջարկի մեջ իշխանություններն ընդդիմության համար ծուղակ են տեսել, միանշանակ է:

Ո՞րը կարող է լինել այդ ծուղակը: Նախ Կոնջոյանի դրական արձագանքը շոու է, որի նպատակը ցույց տալն է, թե իբր իշխանությունները կողմ են ընդդիմության հետ երկխոսությանը: Իսկ եթե Կոնջոյանի հիշատակած անձինք անարձագանք թողեն թափանցիկ բանավեճի առաջարկն, ապա կոնջոյանները դա հանրությանը կմատուցեն որպես թուլության նշան ու ունեցած հակափաստարկների սակավության ապացույց՝ նույն ընդդիմության վրա բարդելով ասենք Արցախի հանձնման պատասխանատվությունը: Այդպես կարելի կլինի նաև նրանց մեղադրել օրակարգ չունենալու, ժամավաճառության և այլ մեղքերի համար: Այսինքն՝ մանիպուլյացիայի հրաշալի առիթ է:

Մյուս կողմից՝ բնական հարց է ծագում, թե հատկապես ինչի՞ շուրջ է դեղնակտուց ՔՊ-ականը բանավիճելու ընդդիմադիրների հետ: Նիկոլի սելֆիի թեմայո՞վ՝ ասենք ապացուցելու, որ պատերազմին ընդառաջ «սամալյոտ» առնելն ավելի ճիշտ քայլ էր, քան անօդաչու խփող զինատեսակներ ձեռք բերե՞լը, հիմավորելու է, թե ինչու հանկարծ Փաշինյանը որոշեց նոյեմբերի 9-ին ստորագրել կապիուլյացիոն փաստաթուղթն ու գրեթե 4 շրջան թղթով հանձնել թշնամուն այն դեպքում, երբ հիմա հետույք են պատռում, թե իրենք թղթով հող հանձնող չե՞ն, թե՞ բանավեճի հիմնական թեման լինելու է տնտեսությունը, որի հերը սրանք այնպես են անիծել, որ երկար տարիներ դեռ կպահանջվի՝ վերադառնելու նախահեղափոխական տնտեսական ցուցանիշներին:

Իշխանություններն ակնհայտորեն սկսել են փրփուրներից կառչել՝ մի կողմից՝ համոզելով ունկնդիրներին, թե ասենք ցույցերի մասնակիցների թիվը չի գերազանցում մի քանի հազարը, մյուս կողմից՝ հանդես գալով «կոնսրուկտիվ» առաջարկներով, որոնց իմաստն այդպս էլ անհայտ է, քանի որ այլևս ժամանակվրեպ են: