Գռզոյի աշակերտը


16:11 , 5 մայիս, 2022
ՔՊ-ական Արշակյան Հակոբն ընդդիմույանը մեղադրել է «պետություն», «պետականություն», «պետական սահման», «տարածքային ամբողջականություն» երևույթներին կամ եզրույթներին անծանոթ լինելու, դրանց նշանակությունը պետության համար չգիտակցելու համար՝ միաժամանակ բարձրացնելով հարց՝ եթե մենք ունենք պետություն, պետականություն, Սահմանադրություն, ապա դա ի՞նչ սահմաններով է գործում: «…Եթե միջազգային հանրության տեսանկյունից մենք չենք հարգում որևէ տարածքային ամբողջականություն, ապա մենք ռիսկ ունենք, որ թշնամին նունպես կարող է չհարգել մեր տարածքային ամբողջականությունը»,-մասնավորապես՝ հայտարարել է ԱԺ փոխխոսնակը:

Իրականում այս խոսքերում ամբողջությամբ ամփոփված է իշխող քաղաքական էլիտայի պատկերացումը՝ հայոց պետականության մասին:
Արշակյանը տվյալ պարագայում խոսել է ոչ թե ՀՀ-ի տարածքային ամբողջականության մասին, այլ՝ թշնամի պետությունների՝ Արդբեջանի ու Թուրքիայի՝ դրանց տարածքային ամբողջականությամբ պայմանավորելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և, ըստ էության, արդարացնելով թշնամական ագրեսիան Հայաստանի, Արցախի դեմ: Պարզվում է՝ ՀՀ-ն չունի սահման, իսկ որպեսզի ունենա, պետք է ստանալ թուրքերի ստորագրությունը:

Հատկանշական է, որ Արշակյանի այս վտանագավոր շեշտադրումները հնչում են Թուրքիայի կողմից բարձրացված Կարսի պայմանագրի ճանաչման հարցի ֆոնին (Թուրքիայի ու ՀՀ-ի միջև սահմանների ճշգրտման մասին թուրքերի բարձրացրած հարցը հենց դրա մասին է): Այսինքն՝ Նիկոլը փորում է ոչ միայն հրաժարվել Արցախից, այլև հավիտենապես թաղել Արևմտյան Հայաստանի թեման. հայ-թուրքական երկխոսության նախապայմաններն են սրանք, որոնց մասին կամա-ակամա խոստովանել է Արշակյան Հակոբը՝ ձեռքի հետ էլ գովազդելով ասենք Կարսի երկաթուղու «հայափրկիչ» առաքելությունը:

Այն գռզոյափրկիչ է. հայափրկիչ չէ: